«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն համարյա սկսել է իր քարոզարշավը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
«Ամեն թիմ իր աշխատանքն է տանում իր թիմակիցների հետ: Դահլիճային հանդիպումներ են լինելու, ամեն ինչ անելու ենք պատշաճ կարգով: Մենք համարյա սկսել ենք մեր քարոզարշավը: Շտաբի աշխատանքներն էլ ես եմ համակարգելու»,- ասաց Աբրահամ Մանուկյանը:
Հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավը ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ չեն անցկացնում, Աբրահամ Մանուկյանը պատասխանեց, որ այդպիսի որոշում կայացրել է ԲՀԿ քաղաքական խորհուրդը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:





























