Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունից ժամեր առաջ պայթյունի մասին Tiwtter-ում գրություն արած Dinebereday ծածկանունով օգտատերը կրկին ձերբակալվել է։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝  Անկարայի պայթյունից առաջ «ռումբը Անկարայում է պայթելու» թվիթերյան գրառման հեղինակը թեեւ օրեր առաջ հարցաքննությունից հետո ազատ էր արձակվել դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 26-ի առավոտյան կրկին ձերբակալվել է։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Dinerbay ծածկանունով օգտատերը քուրդ է եւ ակտիվ պայքարում է քրդերի իրավունքների համար։

Հետաքրքիրն այն է, որ հիշյալ օգտատերը Twitter-ի պրոֆիլի լուսանկար է օգտագործում Հովհաննես Թումանյանի լուսանկարը։