Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 11.25-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում բետոնե սալիկը պոկվել և ընկել է, ինչի հետեւանքով 1980թ. ծնված Ժորա Փանոսի Բոյմուշակյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ 1984թ. Բաբկեն Սուրենի Ղարսոյանն այժմ ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը նշված վայրում շինարարական աշխատանքներ են կատարելիս եղել, երբ բետոնե պանելն ընկել է նրանց վրա:





























