Բելգիայի Նամյուր նահանգում զորանոցի վրա հարձակում է տեղի ունեցել, հայտնում է La Libre-ն:

Զորամասի տարածք է մտել մի ավտոմեքենա, որից մի մարդ է դուրս եկել ու սկսել է կրակել: Զինվորները պատասխան կրակ են բացել, որից հետո հարձակվողն անհետացել է:

Որոշ տվյալներով՝ հարձակվողի ավտոմեքենայում կարող էր ռումբ լինել: Նշում են, որ չարագործը մենակ է գործել, հայտնում է Gazeta–ն: