Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, բետոնե սալիկի ընկելու հետեւանքով տուժած, Մասիսի հիվանդանոց տեղափոխված 31-ամյա Սուրենի Ղարսոյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը:

Տնօրենը նշեց, որ տուժածը կողերի կոտրվածք ունի: Նա բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում:

Ավելի վաղ  ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 26–ին, ժամը 11:25-ի սահմանում Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում բետոնե սալիկը պոկվել և ընկել է, ինչի հետեւանքով տուժել է Մասիս կայարանի բնակիչ, 31-ամյա Սուրենի Ղարսոյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Արարատ գյուղի 35-ամյա բնակիչ Ժորա Բոյմուշակյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: