«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ  ներմիացման   աշխատանքներ կատարելու նպատակով  հոկտեմբերի  27-ին ժամը 10:00-ից մինչեւ  ժամը 20:00-ն  դադարեցվելու է   Շենգավիթ  վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի բնակիչ-բաժանորդների եւ տարածքի թվով 12 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է զանգահարել 1-04 հեռախոսահամարով: