ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մահմեդական կանանց հարմար է փարանջա կրել, քանի որ այդ դեպքում կարելի է չանհանգստանալ շպարի համար, գրում է The New York Magazine-ը:
Հոկտեմբերի 26-ին Նյու Համփշիրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարի ազատության մասին իր պատկերացումները փաթաթել Մերձավոր Արեւելքի երկրների վզին: Նա որպես օրինակ բերել է մահմեդական կանանց փարանջա կրելու ցանկությունը եւ պարզաբանել, որ նրանց համար ավելի հեշտ է փանարջա կրել, քան սովորական հագուստ, քանի որ փարանջայի տակ կարելի է չանհանգստանալ դեմքի շպարի համար, հաղորդում է Gazeta-ն:
«Ասեմ ձեզ, եթե ես կին լինեի, ես հաստատ չէի ցանկանա զբաղվել շպարմամբ: Ես պարզապես կասեի՝ «Ես պատրաստ եմ, սիրելիս, գնացինք»,-հավելել է Թրամփն իր ելույթում:





























