Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տուժած պայմանագրային երեք զինծառայողների վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 24-ին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի եւ Ակունք գյուղի բնակիչ 38-ամյա Հարություն Հակոբյանի Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով տուժածներ` 35-ամյա Վարդան Սիմոնյանը, 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը եւ Volkswagen Vento-ի վարորդ Հարություն Հակոբյանը պայմանագրային զինծառայողներ են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ: