Գեներալ Սեյրան Սարոյանը համոզված է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտված է:

«Սաղս էլ տեսանք, հասկացանք, մեծ քննություն գնաց էն ժամանակ, սաղս էլ նայել ենք, ամեն ինչին հետեւել ենք: Շատ մարդիկ շատ բաներ են ասում, բայց հո խոսելով չի, պետք ա ապացուցել»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՅԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը:

Հիշեցնենք, որ 1999 թ. հեկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին ԱԺ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ: