Հերցոգուհի Քեյթ Միդլթոնը մտադիր է անել ամեն բան, որպեսզի իր եւ արքայազն Ուիլյամի որդին չգնա հոր հետքերով։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշենք, որ խոսքը գահաժառանգին պետական գործերին մոտ թողնելու մասին չէ. Քեյթը նկատի ունի ամուսնու վտանգավոր հոբին։ Հերցոգուհին լրագրողներին պատմել է քոլեջում ուսանողական տարիների մասին, երբ նա սովորում էր ամուսնու հետ։ Պարզվել է, որ արքայազն Ուիլյամը սիրում էր մոտոցիկլ վարել. ուսանողական տարիներին դա նրա ամենասիրելի զբաղմունքն է եղել, փոխանցում է Informing-ը։

Տարիների հետ Ուիլյամի հոբին չի անցել, եւ Քեյթի խոսքով՝ ամուսինը շարունակում է զբաղվել այդ էքստրեմալ զբաղմունքով։ Միդլթոնը կարծում է, որ դա շատ վտանգավոր է, եւ որոշել է անել ամեն բան, որպեսզի իր տղան չգնա հոր հետքերով։