ՌԴ Պաշտպանության նախարարության համալիր հանձնաժողովը սկսել է Հարավային ռազմական օկրուգի բազաների ստուգումը Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: 

«Ստուգման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի հերթապահ ստորաբաժանումների, պարեկության պահեստային խմբերի եւ հրշեջ ջոկատի անսպասելի իրավիճակներում գործելու պատրաստությանը»,- ասվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ զինվորականները ոչ միայն կվերլուծեն եւ կգնահատեն անցյալ տարվա աշխատանքի արդյունքները, այլեւ հրամանատարներին գործնականում կօգնեն կազմակերպել իրենց ստորաբաժանումների աշխատանքը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: