ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների այցելությունը հայ-ադրբեջանական սահման եւ շփման գիծ անօգուտ է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
«Օրական 18 տարեկան տղաներ են զոհվում, մեկի ոտքն է կտրվում, մեկի` ձեռքը: Դրանք գալըմ, խոսում, ասում, էթում են, բայց ոչ մի բան էլ չեն անում, հլա որ դրանց օգուտը չեմ տեսնում»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարածաշրջանային այցի շրջանակներում հոկտեմբերի 26-ին եղել են Հայաստանում, ապա մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նրանք դիտարկում են անցկացնելու ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, որից հետո այնտեղից պիտի անցնեն Ադրբեջանի տարածք:





























