Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից պետք է ճիշտ եզրակացություններ անել եւ առարկայական աշխատանքներ սկսել Լիսաբոնից Վլադիվոստոկ միասնական տնտեսական եւ մարդասիրական տարածք ձեւավորելու համար։ Այս մասին ՌԴ եւ Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիայի համատեղ նիստի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այսօրվա նիստում կքննարկենք նաեւ Եվրոպայում ինտեգրացիոն գործընթացների խնդիրը։ Մեզ համար ակնհայտ է, որ Ուկրաինայի իրադարձություններից պետք է ճիշտ եզրակացություններ անել եւ սկսել առարկայական աշխատանքներ տանել Լիսաբոնից Վլադիվոստոկ միասնական տնտեսական եւ մարդասիրական տարածք ձեւավորելու համար, որը հիմնված կլինի հավասար, անկիսելի անվտանգության եւ լայն համագործակցության վրա։ Նման զանգվածային ռազմավարական նախագծի շրջանակներում կարող էր ապահովվել մեր ընդհանուր մայրցամաքի բոլոր պետությունների առաջընթացային զարգացումը»,- ասել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























