Իրավիճակը, որը միգրացիոն ճգնաժամի հետեւանքով ստեղծվել է Եվրոպայում, սպառնալիք է ստեղծում Եվրամիության գոյության համար: Երեքշաբթի Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ նման տեսակետ է արտահայտել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Ներկայիս միգրացիոն ճգնաժամը, ըստ ամենայնի, ամենախոշոր մարտահրավերն է, որին ԵՄ-ն բախվել է վերջին տարիներին: Չեմ կասկածում, որ այն ունակ է սասանել ԵՄ-ն»,- ասել է Տուսկը: Նա նաեւ խոստովանել է, որ միգրանտների ներհոսքը ու դրան առնչվող իրադարձությունները «Եվրոպայի քաաքական ոլորտի համար իսկական երկրաշարժ են դարձել»:
«Անհրաժեշտ է երաշխավորել ԵՄ անդամ երկրների ու միության կառույցների միասնականության պահպանումը»,- շեշտել է Տուսկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Խոսելով իրավիճակի կարգավորման մասին՝ Տուսկը կարեւորել է «արտաքին սահմանների անվտանգության հարցերով ԵՄ «Ֆրոնտեքս» գործակալությանն այնպիսի մեխանիզմներ տրամադրելը, որոնք կապահովեն ԵՄ սահմանների անվտանգությունը:





























