Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` թիվ 51 ՀՓՋ պետի տեղակալը (Երեւան գալու ճանապարհին) տեղում տուժածին ցուցաբերել է առաջին բուժօգնություն, հոսանքազրկել եւ փակել գազի բալոնի փականը:
Պարզվել է, որ ավտովթարը տեղի է ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ում, «Հոնդայի Ֆիտ» մակնիշի HHB-515 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը (մոտ 50 մ.):
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ուղեւոր` 36-ամյա Ջ. Ս.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:






























