Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝, ըստ որի Սիրիայում ռուս պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հմեյմիմ» ավիաբազայում տեխնիկական մասնագետի աշխատանք կատարող պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել ծառայությունից հետո՝ հանգստի ժամանակ»,- հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը:
Ներկայումս գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները:

«Նախնական տեղեկություններով, որը ստացվել է նաև նրա հեռախոսի sms-հաղորդագրությունների հիման վրա, զինծառայողի մահվան պատճառը եղել է նրա անձնական հարաբերություններն ընկերուհու հետ»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: