«Գազպրոմ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը նորմալ է համարում ընկերության դեմ թուրքական Botas ընկերության ներկայացրած հայցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հայցը արբիտրաժ ներկայացնելը պայմանագրով նախատեսված տարբերակներից մեկն է։ Դա նորմալ է։ Հնարավորություն կա վեճը կարգավորել եւ նախադատական կարգով եւ դատարանով»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական Botas-ը գազի գնի հարցով Ռուսաստանի դեմ դատական հայց է ներկայացնում միջազգային դատարան։





























