Ոստիկանությունը բացահայտել է 1,5 ամիս առաջ խանութից կատարված գողությունը:

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը Փարաքար գյուղի մթերային խանութի առջեւ դրված «Կոկա Կոլա»-ի սառնարանի դռան կախովի փականը կոտրելով՝ գողացել են 100.000 դրամ ընդհանուր արժողության հյութեր, այնուհետեւ կոտրելով խանութի դռան ապակին՝ փորձել են գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 22-ամյա Համլետ Գ.-ն: Նա օրերս բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն: