ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Լրագրողների հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ չի կարծում, որ այդ հանդիպումը կարող է որեւէ արդյունք տալ, քանի որ Իլհամ Ալիեւն ամեն անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտում է։
«Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումը որեւէ արդյունք կտա, որովհետեւ Ադրբեջանի նախագահն իր խոստումներն ու խոսքերն ամեն անգամ դրժում է»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ մտադիր են մինչեւ տարեվերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:





























