Ներկայիս Հայաստանում հատկապես սուր է արդարության ճգնաժամը։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԲՀԿ առաջնորդ, նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով օմբուդսմենի 2014թ. զեկույցին։

Նրա խոսքով՝ հանրապետությունում արդարության ճգնաժամ է նկատվում, որը երկիրը դեռեւս չի կարողանում հաղթահարել։ «Մեր երկրում, համաձայն պաշտոնական վիճակագրության, որին ես չեմ  հավատում, աղքատության մակարդակը ընդամենը 36 տոկոս է։ Սակայն իրականությունը շատ հեռու է այդ թվից։ Իսկ բոլոր հարցումները վկայում են, որ անգամ այդ 36 տոկոսի գլխավոր խնդիրը սեփական ծանր սոցիալական պայմանները չեն, այլ արդարության դեֆիցիտը»,- ասել է Զոհրաբյանը։