ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ հղի կնոջ, 6 երեխաների եւ մոր սպանության մեջ կասկածվող Նիժնի Նովգորոդի բնակիչ Օլեգ Բելովը դատահոգեբուժական փորձաքննություն է անցել։ Այս մասին տեղեկացնում է Gazeta-ն։
«Հետաքննության ընթացքում մեղադրյալը դատահոգեբուժական փորձաքննություն է անցել։ Բելովը հոգեկան խանգարում ունի, որը, սակայն, չի բացառում նրա մեղսունակությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից նշել են, որ այդ կապակցությամբ նա ենթակա է քրեական պատասխանատվության։
Հիշեցնենք, որ 6 երեխաների եւ նրանց մոր մարմինները հայտնաբերվել էին օգստոսի 4-ին։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է ընտանիքի հայր Օլեգ Բելովը, որի մոտ 1990-ական թթ. սկզբին շիզոֆրենիա էր ախտորոշվել։





























