Ընդդիմությունն արդեն հիմա կարող է սկսել ընտրացուցակների ստուգումները: Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
«Արդեն հիմա կարող եք ԿԸՀ կայքում տեղադրված ընտրացուցակներում ստուգել ցանկացած անուն ազգանուն: Եթե տեսնեք, որ ինչ -որ մեկը երկու կամ ավելի հասցեներով է գրանցված՝ կարող եք դիմել համապատասխան մարմիններին, ու նրանք կվերացնեն այդ սխալները: Այնուամենայնիվ, բավականաչափ ժամանակ կա՝ 40 օր»,- ասել է Սահակյանը:





























