Նորվեգիայի Statoil ASA նավթագազային խոշորագույն ընկերությունը էլ ավելի է կրճատել իր ներդրումների ծավալը ու սառեցրել գործող նախագծերը ՝ նավթի գների համաշխարհային անկման ֆոնին երրորդ եռամսյակի արդյունքներով անմխիթարական կանխատեսումների պատճառով, հայտնում է Bloomberg գործակալությունը ՝ վկայակոչելով ընկերությանը:

Ընկերությունը, որը գտնվում է Նորվեգիայի նավթային մայրաքաղաքում՝ Սթավանգեր քաղաքում, ծրագրում է կրճատել 2015 թ. համար ծրագրված ներդրումները ու հետաձգել Aasta Hansteen и Mariner պլատֆորմաներում արդյունահանման մեկնարկը՝ նախապես ծրագրված 2017 թ. մինչեւ 2018 թ. կեսերը, հայտնել են ընկերության ներկայացուցիչները եռամսյակային հաշվետվության ընթացքում, փոխանցում է Gazeta-ն:

Bloomberg գործակալության տվյալներով՝ ճշգրտված մաքուր եկամուտն անցած տարվա 9.1 մլրդ կրոնից նվազել է մինչեւ 3.7 մլրդ կրոն: Երրորդ եռամսյակի արդյունքներով, ընկերությունը 2.8 մլրդ կրոնի մաքուր կորուստ է կրել:

Statoil ընկերությունից բացի իրենց ներդրումներն ու ծախսերն են կրճատում նաեւ նրա մրցակիցները, օրինակ Royal Dutch Shell Plc-ն եւ BP PlC-ն: նավթի կտրուկ արժեզրկման ֆոնին աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները ձգտում են սահմանափակել բաժնետերերի վճարները: