Ընտրողները, որոնց անուն-ազգանուն-հայրանուններն ամբողջությամբ համընկնում են, չենք կարող հանրաքվեի ժամանակ քվեարկել մի քանի անգամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նա հիշեցրել է, որ հանրապետությունում այդպիսի անձանց թիվը 218 է (109 զույգ): «Ժամանակին ԿԸՀ-ն հրապարակել է այդ մարդկանց ցանկը՝ լուսանկարներով, որպեսզի հասարակությունը, մասնավորապես, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամները, ճանաչեն նրանց: Այսպիսով, կրկնակի քվեարկության գործոնն այստեղ բացառվում է»,-հավելել է Սահակյանը: