Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ընտրություններից հետո պալատական հեղաշրջում իրականացնել, ինչն անհանգստացնում է նաեւ նրա մերձավոր շրջապատին։ Այս տեղեկությունը հայտնել է Թուրքիայի ներքաղաքական կյանքում սկանդալային բացահայտումներով հայտնի Twitter-ի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին։

Ֆուաթ Ավնին Twitter-ում հոկտեմբերի 28-ի առավոտյան հերթական սկանդալային գրառումներն է կատարել՝ պնդելով, թե ընտրություններից հետո ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ Էրդողանի հրահանգով ոստիկանությունը գործողություններ է իրականացնելու։

Ֆուաթ Ավնին պնդել է, թե Էրդողանը հասկացել է, որ ընտրություններից հետո չի կարողանալու միանձնյա իշխանության ղեկին մնալ եւ արագ պատրաստվում է պալատական հեղաշրջում իրականացնել։ «Ազգային հետախուզության ծառայության մասին եւ այլ փոփոխված օրենքներով Էրդողանը ցանկանում է ապահովել հեղաշրջումը»,-գրել է Ֆուաթ Ավնին։