MasterCard –ը մի ծրագիր է ստեղծել, որի օգնությամբ բջջային սարքը կօգտագործվի գնումների դիմաց վճարելու նպատակով, հայտնում է Gazeta-ն ՝ վկայակոչելով The Verge-ը:

Որպես վճարման քարտ ոչ միայն հեռախոսները հնարավոր կլինի օգտագործել, այլեւ ֆիթնես թրեքերները, «խելացի» մատանիները ու մյուս գաջետները: Այսպիսով MasterCard-ն ուզում է արմատապես հեշտացնել վճարումներ կատարելը: Այդ նպատակով ընկերությունը համագործակցում է գործընկեր կազմակերպությունների հետ: Օրինակ GM ընկերությունը վճարման մոդուլը տեղադրել է ավտոմեքենաների բանալու մեջ, Ringly ընկերությունը ՝ «խելացի» մատանու իր մոդելի մեջ, իսկ Nymi ընկերությունը ՝ թրեքերի մեջ:

MasterCard-ի ծրագրային հավելվածով ապահովված առաջին սարքերը հաջորդ տարի կհայտնվեն ԱՄՆ-ում, իսկ հետո նաեւ այլ երկրներում: