Նիգերիայի կառավարական ուժերի զինվորականներն առնվազն 338 մարդու են ազատագրել, որոնց պատանդ էր պահում «Բոկո Հարամ» խմբավորումը: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել են նիգերիական լրատվամիջոցները:
Ինչպես նշել է Նիգերիայի ՌՈՒ-ի պաշտոնական ներկայացուցիչը, գործողությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ երկրի արեւելքում գտնվող Բորնո նահանգում: Ուժայինները մոտ 30 գրոհայինի են վերացրել: Փրկվածների թվում է ութ տղամարդ, 138 կին, 192 երեխա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:





























