Իսրայելի գլխավոր Բեն Հուրիոն օդանավակայանի աշխատակիցները Ռուսաստանից եկած բեռի մեջ դիակ են հայտնաբերել: Տարեց կնոջ մարմինը եղել է արկղում, հաղորդում է Newsru.com-ը:
Օդանավակայանի աշխատակիցները չեն կարողացել գտնել որեւէ փաստաթուղթը, որը կօգներ պարզել տատիկի ինքնությունը:
Ժամեր տեւած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ մահացած կնոջ ընտանիքը տեղյակ չի եղել մահացած մարդու մարմնի տեղափոխման կանոնների մասին: Նրանք տատիկի մարմինը տեղափոխել են սովորական ուղեբեռով:
Այն բանից հետո, երբ միջադեպով հետաքրքրվել են Իսրայելի ԱԳՆ-ում, Ռուսաստանից ստիպված են եղել ուղարկել տարեց կնոջ փաստաթղթերը: Նախնական տեղեկություններով, 79-ամյա Եսթեր Զիզովան մահացել է հոկտեմբերի 18-ին: Մոտ օրերս նրան կհուղարկավորեն Իսրայելի Աշդոդ քաղաքի գերեզմանատանը:





























