Իրաքը կմասնակցի Սիրիայի հարցով միջազգային հանդիպմանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, Վիեննայում: Այս մասին հայտնել են Իրաքի ԱԳՆ-ից, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ նրա տեղակալները նույնպես մասնակցելու են այդ հանդիպմանը, հաղորդում է Gazeta-ն:





























