Վայոց ձորում մոտ 200 տոննա խաղող է մնացել, որն առաջիկա 2-3 օրերին ամբողջությամբ կմթերվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Վայոց ձորում խաղողի մթերման խնդիր չկա, պարզապես եղանակային վատ պայմանները խանգարեցին մթերման բնականոն ընթացքին: Երեկ 100 տոննա մթերվել է, մոտ 200 տոննա է մնացել, որն առաջիկա օրերին ամբողջությամբ կմթերվի»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ վայոցձորցիները բողոքում են, որ չեն կարողանում վաճառել տեխնիկական սորտի խաղողը: Ըստ նախարարության՝ խնդիրը ոչ թե մթերումն է, այլ գինը: