Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն տարածաշրջանային այցով ժամանել է Հայաստան, որտեղ հանդիպումներ է ունենալու ԱԳՆ ներկայացուցիչների եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Անդրեաս Պեշկեն այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ։ Դրանից հետո նա եղել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, որտեղ ծանոթացել է ցուցանմուշներին։
Նշենք, որ Երեւան ժամանելուց առաջ նա եղել էր Ադրբեջանում եւ Վրաստանում եւ քննարկել տարածաշրջանի արդիական խնդիրները։






























