ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կազմել է 471.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.45 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.41 դրամ (աճել է 0.78 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 722.18 դրամ (նվազել է 0.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.29 դրամ (նվազել է 0,11 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 239.7 դրամ, ոսկին՝  17,684.43 դրամ, պլատինը՝ 15,003.77 դրամ:

Հոկտեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: