Աշխարհի տարբեր երկրներից մասնակիցներն ու հյուրերը կքննարկեն օրենսդրական այն նորմերը, որոնք սահմանում են Հայաստանում խաղատնային բիզնեսի գործունեությունը, ինչպես նաեւ ներդրումների ներգրավման եւ խաղացողների հետ երկխոսության մեթոդներին վերաբերող հարցեր:  

Երեւանում նոյեմբերի 19-ին մեկնարկում է Armenian Gaming Forum-ը՝ Հայաստանի պատմության մեջ առաջին հարթակը բոլոր նրանց համար, ովքեր կապ ունեն խաղատնային բիզնեսի հետ:  

Ֆորումին կմասնակցեն խաղատների եւ պոկերային ակումբների համար սարքավորումներ արտադրողներ, սոֆթի եւ վճարային համակարգերի մշակողներ, ինչպես նաեւ ներդրողներ եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ: 

Աշխարհի տարբեր երկրներից մասնակիցներն ու հյուրերը կքննարկեն օրենսդրական այն նորմերը, որոնք սահմանում են Հայաստանում խաղատնային բիզնեսի գործունեությունը, ինչպես նաեւ ներդրումների ներգրավմանը եւ խաղացողների հետ երկխոսության մեթոդներին վերաբերող հարցեր:  

Մասնակիցների նպատակն է՝ ցույց տալ, որ մոլախաղերի ոլորտը կարող է եւ պետք է եկամուտ բերի պետությանը եւ թափանցիկ բիզնեսի կարգավիճակ ունենա: 

Այցելուների համար ցուցադրական գոտի կգործի, որտեղ սարքավորումների մշակողները կներկայացնեն խաղատների, բուքմեյքերական ընկերությունների եւ խաղային ավտոմատների դահլիճների համար նորագույն արտադրանքը: Մասնավորապես, մեծ ուշադրություն կդարձվի բջջայինների եւ սոցիալական ցանցերի համար ադապտացված սոֆթին: 

Ֆորումի հիմնական թեմաներից մեկը կլինի ՖԵՆԹԵԶԻ ՍՊՈՐՏԸ:  

Բացի այդ, արտասահմանցի հյուրերը կայցելեն երկրի հիմնական խաղատներ եւ շուկայում առաջատար ընկերության՝ BetConstruct-ի գրասենյակ՝ ավելի լավ ճանաչելու հայկական խաղատնային բիզնեսը: 

Ֆորումի առանձնահատկությունը կդառնա բիզնեսի ներկայացուցիչների եւ իշխանությունների կառուցողական երկխոսությունը, ինչպես նաեւ մի շարք բիզնես-հանդիպումներ, որոնք ուղղված կլինեն երկրում խաղատնային բիզնեսի զարգացմանը: