Պետությունը շարունակում է աշխատավարձ վճարել «Նաիրիտ» գործարանի 450 աշխատակիցներին: Այս մասին հոկտեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամվա ընթացքում հայտնել է Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով գործարանը շարունակում է չաշխատել, իսկ Էներգետիկայի նախարարությունն ամեն ամիս բյուջետային միջոցներից 70-75 մլն դրամ է փոխանցում 450 աշխատակիցների համար: Նա կտրականապես հերքեց գործարանի ունեցվածքի վաճառքի մասին լուրերը:
Հիշեցնենք, որ 2006 թ. պետությունը Նաիրիտ ընկերության բաժնետոմսների 90 տոկոսը 40 մլն դոարով վաճառել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: Այդ ժամանակվանից հետո ընկերությունը երբեք ոչ մի անգամ ելույթ չի ունեցել հասարակության կամ մամուլի առջեւ: 2006 թ. ԱՊՀ Միջպետբանկը 70 մլն դոլարի «Rhinoville» վարկային գիծ էր բացել, որը ընկերությունը չի փակել: 2014 թ. հունվարին Մոսկվայի դատարանը բավարարել է «Միջպետբանկի» հայցը ՝ պարտքի դիմաց վերոնշյալ 90 տոկոս բաժնետոմսերը առգրավելու մասին: Իսկ բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը ՀՀ կառավարությանն է պատկանում: Ձեռնարկությունը, որը արտադրում էր համաշխարհային շուկայում պահանջարկ վայելող քլորոպրենային կաուչուկ, չի աշխատում 2010 թ. ապրիլից:




























