Քիմիական «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերը 1-2 շաբաթվա ընթացքում կվերադարձվեն Հայաստանի կառավարությանը: Այդ մասին հոկտեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը:

2015-ի հուլիսին Հայաստանի կառավարությունը դիմել էր ԱՊՀ-ի Միջպետական բանկին, որի տնօրինությանն էին անցել   «Նաիրիտի» բաժնետոմսերը սեփականատիրոջ պարտքերի դիմաց:   Կառավարությունն առաջվա պես պատրաստ է պոտենցիալ ներդրողների փնտրել եւ նրանց հետ բանակցություններ վարել, հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ 2006-ին պետությունը «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի   90%-ը վաճառել էր բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումին՝ 40 միլիոն դոլարի դիմաց: Այդ ժամանակվանից ընկերությունը գործնականում ոչ մի անգամ հանդես չի եկել հասարակության կամ մամուլի առաջ:  2006-ին ԱՊՀ Մեժգոսբանկը    «Rhinoville»-ին 70 միլիոն դոլարի վարկային գիծ է տրամադրել, որն ընկերությունը չի փակել: 2014-ի հունվարին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարել է Մեժգոսբանկի հայցը պարտքի դիմաց բաժնետոմսերի բռնագանձման վերաբերյալ:  Բաժնետոմսերի մնացած 10%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը:   Համաշխարհային շուկաներում պահանջարկ ունեցող կաուչուկ արտադրող ընկերությունը 2010-ի ապրիլից անգործության է մատնված: