«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման,  ձմռան նախապատրաստական  եւ  պրոֆիլակտիկ վերանորոգման  աշխատանքներ կատարելու նպատակով  հոկտեմբերի  29-ին, ժամը 10:00-ից  դադարեցվել է Ավան վարչական շրջանի Մալյան, Թամրուչիի,  Սաֆարյան փողոցների, Դուրյան թաղամասի առանձնատների,  Դուրյան, Չարենցի, Բրյուսովի, Նարեկացու, Վարուժանի, Հովհաննիսյան, Սայաթ-Նովայի, Թումանյան, Քուչակի, Իսահակյան թաղամասերի  բազմաբնակարան շենքերի, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց, Տերյան, Սեւակի, Աբովյան, Սամսոնի Դուս թաղամասերի առանձնատների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների  գազասպառողների գազամատակարարումը:

Գազամատակարարումը կվերսկսվի հոկտեմբերի 30-ին, ժամը 22:00-ին:

Ընկերությունը հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: