Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինցին իսրայելցի զինծառայողի է դանակահարել եւ սպանվել Իսրայելի բանակի արձակած պատասխան կրակոցներից։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հեւրոն քաղաքում տեղի ունեցած հարձակումը մեկն է գրեթե ամեն օր շարունակվող հարձակումներից, որոնց հետեւանքով մեկ ամսում զոհվել է 10 իսրայելցի, վիրավորվել ավելի քան 80-ը։
«Նահապետների քարանձավի մոտ պաղեստինցին դանակահարել է Իսրայելի բանակի զինծառայողին։ Զորքերը պատասխան կրակ են արձակել եւ սպանել հարձակվողին»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հեւրոնի Նահապետների քարանձավը, որտեղ թաղված են հրեաների եւ արաբների նախահայր Աբրահամը, նրա որդի Իսահակը եւ թոռ Հակոբը, պաշտում են ինչպես հրեաները, այնպես էլ մուսուլմանները։ Հեւրոնը վերջերս դարձել է տարածաշրջանում ներկայիս լարվածության ամենաթեժ կետերից մեկը։





























