Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչներին կփոխհատուցի հակառակորդի կրակի տակ գտնվող այգիներում աճող խաղողի արժեքը: Այդ մասին որոշումը ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ:
Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի 46 գյուղացիական տնտեսություններին, որոնք 22.6 հա են մշակում, հատկացվելու է 16.1 մլն դրամ 115 տոննա խաղողի համար, որը գնահատվել է կիլոգրամի դիմաց 140 դրամ (վերամշակման ենթակա տեխնիկական խաղողի գնման՝ Կառավարության կողմից խորհուրդ տրված գինը):





























