Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթեւեկության բարելավման նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Բաղրամյան պողոտայով դեպի Կասյան փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը դեպի Երզնկյան փողոց: