Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը Հայաստանում ներկայացուցչություն կբացի։ Կազմակերպության նոր կարգավիճակի մասին համաձայնագիրը հավանություն է ստացել հոկտեմբերի 29-ին Հայաստանի կառավարության նիստում։
Ինչպես նիստի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության 3 տարի ժամկետով, 4 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային աջակցության շրջանակներում բացվող նոր ներկայացուցչությունը Հայաստանին կօգնի սահմանների կառավարման քաղաքականություն մշակելու եւ ապօրինի միգրացիայի եւ թրաֆիքինգի հետ աշխատելու գործում։ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը միավորում է Եվրոպայի 14 երկիր։ Նրա գրասենյակը գտնվում է Վիեննայում։





























