Տարեշրջանի փակման եւ ձմեռային ռեժիմի անցման կապակցությամբ նոյեմբերի մեկից կդադարեն գործել մայրաքաղաքի թվով 35 ջրավազաններն ու ջրային այլ կառույցները:

Քաղաքապետարանից հայտնում են, որ մինչեւ նոյեմբերի 15-ը կիրականացվեն համակարգերի տեխնիկական ստուգման աշխատանքներ, այնուհետ ջրային կառույցները կկոնսերվացվեն մինչեւ գարուն:

Ամբողջ տարվա ընթացքում երեւանյան ջրային կառույցները գործել են անխափան եւ սահմանված ժամանակացույցով: