Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Արաքս գետի ափին, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաարտադրական բազա կկառուցվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստում։
Շինարարությանը կհատկացվի 73.2 մլն դրամ։ 2015թ. արդեն տրամադրվել է 20 մլն դրամ։ «Մենք առաջին անգամ Ղարաբաղում նման համալիր ենք կառուցում, որը հայ ուսանողներին կօգնի գիտելիք ստանալ»,- ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։




























