ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Մերձավոր Արեւելքում միակողմանի եւ չմտածված գործողություններն այդ տարածաշրջանի երկրներին ստիպում են շարունակել հետընթաց ապրել։ Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում Եվգենի Պրիմակովի հիշատակի կապակցությամբ ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք տեսնում ենք, որ միակողմանի եւ չմտածված գործողությունները Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ընդամենը նպաստում են հետագա հետընթացի աճին, ընդլայնում են տարածաշրջանում անկայունությունն ու անարխիան»,- ասել է նա։




























