Քվեարկության արդյունքները կեղծողներն անեծքի են արժանի։ Այս մասին հոկտեմբերի 29-ին ՀՀ խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

«Դուք մեզ ասում եք, թե թանաքը կմաքրեն բենզինով կամ ացետոնով։ Մենք ասում ենք՝ մաքրե՛ք։ Բենզինով, ացետոնով, զարինով, զոմանով։ Կեղծարարներին թե՛ զարինի, թե՛ զոմանի չափաբաժին է հասնում։ Դրանից բացի, նրանց նաեւ անեծք է հասնում։ Առաջարկում եմ մտածել այդ մասին։ Չկա ավելի մեծ անեծք, քան սեփական ժողովրդի կամքն աղավաղելը։ Բոլոր կեղծողներին ասում եմ՝ ձեզ անեծք է սպասում»,- հայտնել է Զուրաբյանը։