Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար գրանցվել են 66 հազար դիտորդներ։
APA-ի փոխանցմամբ, այդ մասին ԿԸՀ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը։
ԿԸՀ-ում նաեւ գրանցվել են 501 միջազգային դիտորդներ, որոնք ներկայացնում են 27 երկրներ եւ 40 կազմակերպություններ։





























