Երեւանի Կոմիտասի պողոտայի 20-րդ շենքի բնակարաններից մեկում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, 67-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ պաշտոնական կայքէջից:

Այսօր՝ ժամը 17:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 20-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1948 թ. ծնված Հ. Մ.-ի դին: