ՀՀ Քննչական կոմիտեում Արարատի մարզի Արարատ գյուղում հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթի դեպքով քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցում վրաերթի էր ենթարկվել 69-ամյա Արեւիկ Մկրտչյանը, որը տեղափոխվել էր Արարատի բժշկական կենտրոն եւ գիտակցության չգալով մահացել:
NEWS.am-ի հետ զրույցում Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել հենց Արեւիկ Մկրտչյանի տան մոտ, վրաերթի ենթարկած վարորդը նրան օգնել է եւ տեղափոխել հիվանդանոց:
Արեւիկ Մկրտչյանը Արարատ գյուղում ապրում էր իր որդու եւ ամուսնու հետ:





























