Վանաձորում այսօր` հոկտեմբերի 29–ին, տեղի է ունեցել «Տեր կանգնիր քվեիդ» քաղաքացիական նախաձեռնության երթ–հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների։ Չնայած վերջին մի քանի օրերի ընթացքում նախաձեռնության մասնակիցները ակտիվորեն հանրահավաքի իրազեկման ակցիաներ էին անցկացրել, այսօր երթի մասնակիցների թիվը չէր անցնում մի քանի տասնյակը։ Նրանք քայլերթով անցան Վանաձորի կենտրոնական փողոցներով` ընթացքում բարձաձայնելով սահմանադարական փոփոխությունների հնարավոր բացասական հետևանքներն ու վանաձորցիներին կոչ անելով անպայման մասնակցել դեկտեմեբրի 6-ին նշանակված հանրաքվեին ու «ոչ» քվեարկել:

Նախաձեռնության անդամ Անդրանիկ Սերգոյանը նշեց, որ մարդկանց պասսիվությունը պայմանավորված է  նրանով, որ վերջիններս հիասթափված են և դրա արդյունքում` անտարբեր։

«Տեր կանգնիր քվեիդ» նախաձեռնությանը միացել էին «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները, նաև   այլ քաղաքացիներ։

Երթին մասնակիսների թվում էր նաև Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը, որը ևս  դեմ է առաջիկա սահմանադրական փոփոխություններին: 

Վանաձորի Արցախ Պուրակում հավաքվածները նշում էին՝ սահմանադրական փոփոխությունները միայն ի վնաս ժողովրդի են և սահմանափակում են մարդկանց իրավունքները: