Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տուժած պայմանագրային երեք զինծառայողներից Հարություն Հակոբյանի վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից:
«Հարությունի վիճակը շատ ծանր է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ»,-ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Վահան Գեւորգյանը՝ հավելելով, որ վթարից տուժած մյուս երկուսի վիճակը կայուն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 24-ին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի եւ Ակունք գյուղի բնակիչ 38-ամյա Հարություն Հակոբյանի Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով տուժածներ` 35-ամյա Վարդան Սիմոնյանը, 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը եւ Volkswagen Vento-ի վարորդ Հարություն Հակոբյանը պայմանագրային զինծառայողներ են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հոսպիտալ:





























