Երեւանի Կոմիտասի պողոտայի 20-րդ շենքի բնակարաններից մեկում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հայտնաբերված 67-ամյա տղամարդու դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Դեպքի առնչությամբ Քննչականում նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏԿԱԻՆ-ում ժամը 17:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 20-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1948 թ. ծնված Հ. Մ.-ի դին:





























